Ֆիլիպ Գորդոնն Անկարային կոչ է արել Սուդանի հարցում հաշվի առնել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը կոչ է արել Թուրքիային Սուդանի հարցում հաշվի առնել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը: «Մենք հույս ունենք, որ Թուրքիայի կապերը Սուդանի կառավարության հետ համատեղելի են մեր եւ մեր եվրոպացի գործընկերների դիրքորոշման հետ», - ասել է ամերիկացի դիվանագետը, մեկնաբանելով Սուդանի նախագահ Օմար ալ Բաշարի նախատեսվող այցը Թուրքիա:

Սուդանի նախագահը, որը մեղադրվում է պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, Թուրքիա է մեկնելու այնտեղ տեղի ունեցող Իսլամական կազմակերպությունների համաժողովին մասնակցելու համար, հաղորդում է Anatolian News agency-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---