Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի վերջին 7 նոյեմբերի 2009 - 17:50 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) Երեւանում ու Բաքվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելուց հետո կրկին գնացել են Բաքու, որպեսզի մեկ անգամ եւս հանդիպեն Իլհամ Ալիեւի հետ: Այնտեղ հանդես են եկել առաջարկությամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական` վեցերորդ փուլն անցկացնել մինչեւ նոյեմբերի վերջը: Այս մասին ասվում է նոյեմբերի 4-6-ը միջնորդների այցելության արդյունքների մասին հայտարարության մեջ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ընդունել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունը եւ հայտնել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքները համաձայնեցնելու գործընթացում առաջընթացի հասնելու համար բանակցությունները շարունակելու վճռականություն: Հանդիպման տեղն ու ժամանակն առայժմ հստակեցված չէ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |