Իրանը զինված ուժերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

PanARMENIAN.Net - Իրանի ՌՕՈւ զորավարժություններն անցնում են Խուզեստանի հարավ-արեւմուտքում: Այսօր սկսվոմ է զորավարժությունների հիմնական փուլը, որի ընթացքում ռազմական ինքնաթիռները կռմբակոծեն եւ կհրթիռակոծեն «օդ-ցամաք» հրթիռներով, FARS լրատվական գործակալությանն է հաղորդել Դիզֆուլի 4-րդ ռազմա-օդային ռազմակայանի հրամանատար Նասեր Յաղուբին:



Նրա խոսքերով, այս միջոցառումների հիմնական նպատակները ռազմական տեխնիկայի ու սպառազինության ստուգում են, ինչպես նաեւ անձնակազմի պատրաստվածությունը: Զորավարժություններին մասնակցում են կործանիչներ` Թեհրանի ու Շիրազի ռազմա-օդային ռազմակայանների աջակցությամբ:



Վերջին երկու ամսում սա արդեն երկրորդ լայնածավալ զորավարժություններն էին Իրանում: Սեպտեմբերի վերջում տեղի ունեցան աննախադեպ զորավարժություններ, որի ընթացքում տեղի ունեցան տարբեր տիպի հրթիռների ուսումնական գործարկումներ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---