G 20 նախարարներն որոշել են շարունակել տնտեսության խթանման ծրագրերը 8 նոյեմբերի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Նոյմեբերի 7-ին Շոտլանդիայի Սենտ Էնդրյուս քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ամենախոշոր տնտեսությունների խումբը ձեւավորող պետությունների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովը: Գագաթնաժողովում G 20 նախարարները որոշել են շարունակել տնտեսության խթանման ծրագրերը մինչեւ որ տնտեսական աշխարհն աշխարհում այլեւս մտահոգիչ չլինի: Եզրափակիչ կոմյունիկեում ասվում է, որ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության վիճակը բարելավվել է, եւ դա ճգնաժամի դեմ պայքարի համակարգված ջանքերի արդյունքն է: Մտահոգիչ է գործազրկության մակարդակը: ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները կասկածներ են հայտնել տնտեսության մեջ պետական ներարկումները շարունակելու նպատակահարմարության առունով: Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել G 20-ի երկրներին չհրաժարվել նման միջոցներին: Գագաթնաժողովում ելույթ ունեցավ բրիտանացի վարչապետ Գորդոն Բրաունը: Նա հայտարարել է, որ բանկային համակարգի մասնակիցները պետք է առավել պատասխանատու լինեն հանրության առջեւ: Բրաունն առաջարկեց ձեւավորել մի հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն խնդիրներ ունեցող բանկերին եւ որոնց համալրումը կընթանա բանկերի տրանզակցիաների հարկադրման միջոցով, հաղորդում է BBC-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |