Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր հայերի հետ 8 նոյեմբերի 2009 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր հայերի հետ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Այդ մասին Փարիզում կայացած ճեպազրույցում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն: «Մենք ցանկանում ենք նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների ու Բեյրութում կամ Փարիզում բնակվող հայերի հետ: Մեզնից յուրաքանչյուրի շահերից է բխում հիշել անցյալի մասին: Բայց մենք չենք կարող խաղաղություն հաստատել եւ ապագա կառուցել, եթե յուրաքանչյուրը խոսի միայն իր ցավի ու պատմության մասին: Մենք չպետք է միակողմանի վերաբերվենք ընդհանուր պատմությանը»,- ասել է նա: Նա ընդգծել է, որ «իր նախնիները նույնպես տուժել են եւ ինքը գիտի նրանց ցավի մասին, ովքեր ստիպված էին լքել իրենց տները Կովկասում եւ Բալկաններում: «Նոր հայացքն ու նոր հորիզոնները կբացվեն տարածաշրջանի համար, եթե մենք համատեղ պատմական հանձնաժողով ստեղծենք, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչ է կատարվել 1915-ին: Մենք կկարողանանք ապագային նայել միայն «արդար պատմական փաստերի» տեսանկյունից»,- ընդգծել է Դավութօղլուն, հաղորդում է Anatolian News Agency-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |