Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշարը չի մասնակցի ԻԿԿ խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրը չի մասնակցի Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) խորհրդաժողովին, որը կանցնի Ստամբուլում: Այդ մասին հայտարարել են Թուրքիայի պաշտոնատար անձիք:



Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հայտարարությունները Ալ Բաշարի Թուրքիա հնարավոր այցի վերաբերյալ, նշել է, որ մասնակիցներին հրավիրում է ԻԿԿ-ն:



Անդրադառնալով Գազայի հատվածում ու Դարֆուրում տիրող իրավիճակին` Թուրքիայի վարչապետը նշել է, որ Անկարան հարգում է մարդու իրավունքները: «Ես եղել եմ Դարֆուրում եւ չեմ կարող հաստատել, թե այդ քաղաքում ցեղասպանություն է իրագործվել: Մահմեդականները չեն կարող ցեղասպանություն իրագործել, դա անհնար է»,-ասել է Էրդողանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---