Ջրային մարզաձեւերի Աշխարհի գավաթի առաջնությունում հայ լողորդը գրավել է 21-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է ջրային մարզաձեւերի Աշխարհի գավաթի առաջնությունը: Առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Կոլոյանը : Կոլոյանը մասնակցել է 50մ մրցալողին «դելֆին» ոճում եւ ազատ ոճում եւ համապատասխանաբար հաղթահարել է տարածությունը 25,60 եւ 23, 25 վայրկյանում: 80 մասնակիցների թվում Կոլոյանը զբաղեցրել է 21-րդ տեղը: Նա կարողացավ Հայաստանի ռեկորդ սահմանել»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը:



Ջրային մարզաձեւերի Աշխարհի գավաթի առաջնությանը մասնակցել է 27 երկիր:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---