«Արմավիա» ընկերությունը պարգեւատրել է իր 600-հազարերորդ ուղեւորին 9 նոյեմբերի 2009 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը պարգեւատրել է իր 600-հազարերորդ ուղեւորին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, դա Գյումրիի բնակիչ Ռայա Մխիթարյանն է` Երեւան-Կրասնոդար U931 չվերթի ուղեւորը: Նա պարգեւատրվեց պլազմային հեռուստացույցով, ինչպես նաեւ նրա էկոնոմ-դասի կարգի տոմսը փոխարինվեց բիզնես կարգով: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ակցիային մասնակցել է «Մաքուր ջուր» ընկերությունը, որը ուղեւորին է հանձնել 25 տոկոս զեղչով ջրի դիսպենսերի ձեռք բերման հավաստագիր, 5 լ մաքուր ջրի անվճար ձեռք բերման հավաստագիր եւ թեյի հավաքածու: «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: «Արմավիան» ամսեկան կատարում է մոտ 250 չվերթ, ավելի քան 30 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2008 թ-ին «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է մոտ 647000 ուղեւոր: Ինքնաթիռների շարժակազմը կազմված է Ա-319(3), Ա-320(2), Իլ-86, Տու-134 օդանավերից, իսկ 2010թ. ապրիլին այն կհամալրվի նոր Superjet 100 ինքնաթիռով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |