Հայաստանի ձմեռային զբոսաշրջության վայրերը սպասում են զբոսաշրջիկներին 9 նոյեմբերի 2009 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձմեռային հանգստավայրերն արդեն պատրաստ են ընդունել զբոսաշրջիկներին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Մենք ունենք անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքները Հայաստանում ձմեռային հանգստի կազմակերպման համար: Այս ձմեռ զբոսաշրջիկներին սպասում են Ծաղկաձորն ու Ջերմուկը, որտեղ արդեն երկու սահուղի է կառուցվել: Բացի այդ, մենք շարունակում ենք զարգացնել ենթակառուցվածքներն ու լեռնադահուկային մարզաձեւը երկրի հյուսիսային քաղաքներում»,-ասել է վարչության պետը: Նրա խոսքերով, ձմռանը զբոսաշրջիկների թվի անկում չի սպասվում: Հակառակը, ինչպես հավաստիացրել է Մեխակ Ապրեսյանը, յուրաքանչյուր տարվա հետ աճում է հետաքրքրությունը Հայաստանում ձմեռային հանգստի հանդեպ: «Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Հայաստանում տեղի կունենա «Ձմեռային փառատոն», որի շրջանակներում երկրի տարբեր մարզերում մի շարք միջոցառումներ կանցկացվեն»,-հավելել է նա: Խոսելով այն մասին, թե որտեղ են հայերը գերադասում հանգստանալ ձմռանը, Ապրեսյանն ասել է, որ նրանք հիմնականում մեկնում են Ռուսաստան եւ արաբական երկրներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |