Հայաստանն երեբք չի համաձայնվի Թուրքիայի համանախագահությանը ԵԱՀԿ ՄԽ-ում 9 նոյեմբերի 2009 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունները թելադրված են ցավագին երեւակայությամբ եւ ուղղակի հիմարությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «ՀՀ իշխանություններն երբեք չեն համաձայնվի Թուրքիայի համանախագահությանը ԵԱՀԿ ՄԽ-ում: Սա է մեր դիրքորոշումը եւ այն չի փոխվի: Ինչպես արդեն հայտարարվել է Մայնդորֆում ու Հելսինկիում, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն եւ միայն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում»,-ասել է ՀՀԿ քարտուղարը: Ինչ վերաբերում է նրան, թե «Հայաստանը համաձայնվել է վերադարձնել հողերը», Շարմազանովն ասել է, որ ոչ մի տարածք վերադարձնելու մասին խոսք չկա եւ չի կարող լինել: «Այժմ բանակցություններն ընթանում են բացառապես ԼՂՀ կարգավիճակի մասին»,-ասել է նա` հավելելով, որ ավելի լավ կլիներ, եթե թուրք ու ադրբեջանցի քաղաքական գործիչները մեկնաբանեին սեփական առաջնորդների հայտարարությունները: Ինչպես գրում է Day.az-ը, ԵԱՀԿ ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Արդարության եւ զարգացման կուսակցությունից Ալլահադդին Բյույուկայը հայտարարել է. «Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայնվել է լքել գրավյալ ադրբեջանական տարածքները»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |