«Խոզագրիպը» հասե՞լ է նաեւ Հայաստան

PanARMENIAN.Net - ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը հայտարարել է, որ «Հայաստանում գրանցվել է A/H1N1 հարուցիչով (խոզագրիպ) վարակի կասկածով առաջին դեպքը եւ այս պահի դրությամբ հիվանդի անալիզների նմուշներն ուղարկվել են Լոնդոն` փորձաքննության»:



Նա հաղորդել է նաեւ, որ հիվանդը, որի մոտ «խոզագրիպ է» կասկածվում, ՀՀ քաղաքացի չէ, եւ այս փուլում դեռեւս սխալ կլինի պնդել, թե նա հենց «խոզագրիպով է» հիվանդ:



«Պետք չէ խուճապի մատնվել: Ուղղակի շարունակեք պահպանել անձնական հիգիենայի կանոնները»,-հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը` հավելելով, որ արդյունքները ստանալուն պես հանրությունը կտեղեկացվի այդ մասին:



Լ.Թորոսյանն ասել է նաեւ, որ վաղը տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո ասուլիսը, որտեղ նա մանրամասնորեն կներկայացնի տիրող իրավիճակը, ինչպես նաեւ կդիմի բնակչությանը խուճապի չմատնվելու կոչով:



Չնայած դրան, Երեւանում մարդիկ մտահոգված են Հայաստանում «խոզագրիպի» դեպքերի հայտնաբերման լուրերով, եւ այսօր դեղատներում արագ սպառվում են բժշկական դիմակները:



Ըստ պաշտոնական տվյալների, մինչ այժմ Հայաստանում «խոզագրիպի» ոչ մի դեպք չէր գրանցվել: Սակայն անկախ դրանից, 2010թ. հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոզագրիպի դեմ պատվաստանյութ կտրամադրի Հայաստանին:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---