Վիլիկ Զաքարյանի վերջին 9 տարիների աշխատանքների ցուցահանդեսը բացվեց Երեւանում 9 նոյեմբերի 2009 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Վիլիկ Զաքարյանի աշխատանքների ցուցահանդեսը, որոնք ստեղծվել են 2000-2009 թթ. ժամանակահատվածում, բացվեց Հայաստանի նկարիչների միության ցացահանդեսների դահլիճում: Նկարիչն իր իսկ գործերը գնահատում է որպես մոդեռնիստական հրապարակ ֆանտազիայի համար. «Իմ աշխատանքներում ես միշտ տեղ եմ թողնում դիտողների ֆանտազիայի համար, որն ավելանալով իմ մտահղացումներին, ավարտուն պատկերացում է ստեղծում նկարի մասին»: Արվեստի քննադատներին թողնելով իր աշխատանքները բնութագրելու իրավունքը, Վիլիկ Զաքարյանը նշեց. «Ես չեմ սահմանափակվում ինչ-որ գունային գամմայով եւ գիտեմ, որ ճիշտ եմ, երբ կառչում եմ քաղաքականությունից: Թող քննադատները որոշեն, թե ինչ անվանում տան իմ արվեստին»: «Զաքարյանին հաջողվել է ստեղծել իր սեփական ոճը: Ընդ որում, ի տարբերություն շատերի, նա դրանով չի սահմանափակվում: Իր արվեստում նա անընդհատ փորձեր է անում` կատարելագործելով իր ոճը», - ցուցահանդեսի բացմանն ասաց արվեստագետ Լեւոն Լաճիկյանը: Վիլիկ Զաքարյանը ծնվել է 1952 թ. : 1957 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984 թ.-ից նկարիչների միության անդամ է, իսկ 1996 թ.-ից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի արհեստավարժ նկարիչների միության անդամ: Զաքարյանի անհատական ցուցահանդեսներ են բացվել Պրահայում (1988), Երեւանում (1994, 2000), Օբերահուզենում (1995), Փարիզում (1997), Մոսկվայում (2002), Մարսելում (2004): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |