Հայաստանում աճել է պաշտպանիչ բժշկական դիմակների պահանջարկը 9 նոյեմբերի 2009 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մարդիկ անհանգստացած են ասեկոսեներով այն մասին, որ Հայաստանում «խոզի գրիպի» վարակի կասկածով դեպք է արձանագրվել, եւ վերջին մի քանի օրվա ընթացքում երկրում պաշտպանիչ բժշկական դիմակների պահանջարկն աճել է:«Վերջին 5 օրվա ընթացքում պաշտպանիչ բժշկական դիմակների վաճառքն աճել է: Մեր դեղատանը միայն օրվա երկրորդ կեսին վաճառվում է 80 դրամ արժողությամբ 150-200 պաշտպանիչ բժշկական դիմակ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց «Ֆարմեքս» դեղատան աշխատակիցը: Ավելի վաղ Հայաստանի Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակագիտական տեսչության մասնագետ Լիանա Թորոսյանը հայտնել էր, որ «Հայաստանում A/H1N1 («խոզի գրիպ») հարուցիչով վարակի կասկածով դեպք է արձանագրվել, եւ ներկա պահին հիվանդի անալիզների նմուշը փորձաքննության համար ուղարկվել է Լոնդոն»: Նա ընդգծել էր նաեւ. «Պետք չէ խուճապի մատնվել: Պարզապես շարունակեք պահպանել անձնական հիգիենայի կանոնները»: Պաշտոնական տվյալների համաձայն, մինչ օրս Հայաստանում «խոզի գրիպի» ոչ մի դեպք չի արձանագրվել: Սակայն, անկախ դրանից, 2010թ. հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին խոզի գրիպի դեմ պատվաստանյութ է տրամադրելու: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |