ՀԱԿ-ը պայքարելու է Նիկոլ Փաշինյանի իրավունքները վերականգնելու համար 9 նոյեմբերի 2009 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ: Հայ Ազգային Կոնգրեսը(ՀԱԿ) հայտարարում է, որ հետամուտ է լինելու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի իրավունքների վերականգնմանը: Որպես առաջին քայլ ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժանմունքի մերժումը բողոքարկվելու է Վարչական դատարանում, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |