Անկարայի քայլերը դեպի Արեւմուտք եւ Արեւելք լրացնում են, ոչ թե բացառում են միմյանց10 նոյեմբերի 2009 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Ստամբուլում ելույթ ունենալով Իսլամական կոնֆերանսի կազմակերպության Տնտեսական եւ առեւտրային համագործակցության մշտական հանձնաժողովի (COMCEC) նիստում, հայտարարել է, որ Թուրքիայի քայլերը դեպի Արեւմուտք եւ Արեւելք լրացնում են, ոչ թե բացառում են միմյանց: Իր ելույթում նախագահը անդրադարձել է նաեւ Անկարայի արտաքին քաղաքականության հիմնական ասպեկտներին: «Թուրքիան ինտենսիվ տնտեսական եւ առեւտրային հարաբերություններ ունի ինչպես Արեւմուտքի, այնպես էլ իսլամական երկրների հետ: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը եւ նրա ջանքերը COMCEC-ի շրջանակներում մեր արտաքին քաղաքականության իրար լրացնող տարրերն են»,-ասել է Գյուլը: Անդրադառնալով վերջերս նկատվող Թուրքիայի ակտիվ համագործակցությանը Արաբական երկրների լիգայի, ինչպես նաեւ Իրաքի ու Սիրիայի հետ` Թուրքիայի նախագահը կոչ է արել այդ երկրներին սատարել Թուրքիայի արտաքաին քաղաքականության քայլերին: Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, իր երկիրը շարունակում է հանդես գալ որպես միջնորդ Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծման գործում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը լուծել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Ընդ որում Գյուլը կոչ է արել ԻԿԿ երկրներին նպաստել Կիպրոսի թուրքական մասի միջազգային մեկուսացման մեղմացմանը, գրում է թուրքական Today's Zaman-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |