Հայաստանը մասնակցում է ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի 57-րդ նիստին10 նոյեմբերի 2009 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր Դուշանբեում բացվում է ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի 57-րդ նիստը, հաղորդում են Տաջիկստանի ԶԼՄ-ները: ԱՊՀ ՊՆԽ աշխատանքին մասնակցում են Հայաստանի, ՌԴ-ի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները: Ըստ օրակարգի, պաշտպանության նախարարները պետք է հավանություն տան մինչեւ 2015թ. ԱՊՀ մասնակից երկրների Ռազմական համագործակցության հայեցակարգին, հաստատեն 2010թ. ԱՊՀ ՊՆԽ աշխատանքի պլանը, ԱՊՀ մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զարգացման հիմնական ուղղությունները մինչեւ 2015թթ.: Նիստում պետք է հաստատվեն ՊՆԽ նոր աշխատանքային մարմնի` Ինժեներային ապահովման հարցերի համակարգող կոմիտեի մասին դրույթները: Բացի այդ, Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն 1941-45թթ. Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի տոնակատարության նախապատրաստմանն առնչվող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |