Ուկրաինայում հնարավո՞ր է հեղաշրջում10 նոյեմբերի 2009 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ICTV հեռուստաալիքի եթերում ՊՆ Հետախուզության վարչության նախկին ղեկավար Ալեքսանդր Սկիպալսկին հայտարարել է, որ այս իրավիճակում կարելի է ընտրություններ անցկացնել, սակայն դրանց արդյունքները չեն համապատասխանի Սահմանադրությանը: Ըստ նրա, իշխանությունը երկրում չափազանց թույլ է եւ պետք է կարգ ու կանոն սահմանել: Այդ պատճառով նա եւ իր գործընկերները, որպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիմել են Ուկրաինայի նախագահին` առաջարկելով երկրում մտցնել արտակարգ իրավիճակ: «Սա ռազմական հեղաշրջում չէ,-ասել է Սկիպալսկին: -Ինձ զարմացնում է մի շարք գեներալների դիրքորոշումը, որոնք վախեցան»: Հեղաշրջումն այն է, երբ մարդկանց կոչ են անում ինչ-որ մեկին պաշտոնանկ անել: «Ես չգիտեմ, ունենք մենք այսօր գումարտակ կամ դիվիզիա, որը կապստամբի»,-ասել է Սկիպալսկին: Ըստ Սկիպալսկու, իրավիճակից ելք կարող է հանդիսանալ Սահմանադիր ժողովը, որը թույլ կտա նորացնել քաղաքական վերնախավը եւ կայացնել պետության համար անհրաժետ որոշումներ: Նոյեմբերի 5-ին Կիեւում տեղի ունեցած մամլո ասուլիսում գեներալ-լեյտենանտ Ա.Սկիպալսկին առաջարկեց Ուկրաինայի նախագահին ստանձնել Նախարարների կաբինետի գործառույթները եւ արտակարգ իրավիճակ հայտարարել: Սկիպալսկին գլխավորել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությունը, եղել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարը, հաղորդում է flot2017.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |