Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից

PanARMENIAN.Net - «Լավ է, որ հայ-թուրքականն հարաբերությունների կարգավորման հարցը շարժվեց մեռյալ կետից»,-հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումը առաջին քայլը կլինի տարածաշրջանում աննորմալ իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, երբ Հարավային Կովկասի երեք ամենաերկար` Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանները փակ են: «Ստեղծված իրավիճակը խոչընդոտ է տարածաշրջանի նորմալ զարգացման համար»,-ասել է Սեմնեբին:



Մեկնաբանելով Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, Սեմնեբին ասել է, որ չնայած նրան, որ դա բավականին բարդ գործընթաց է, Արձանագրությունների վավերացումը բխում է երկու երկրների շահերից: «Ես վստահ եմ, որ հեռանկարում դա նաեւ Ադրբեջանի շահերից է բխում, քանի որ նա եւս շահագրգռված է, որ սահմանները տարածաշրջանում բաց լինեն»,-ասել է Սեմնեբին` հավելելով, որ պատերազմը Վրաստանում ցույց տվեց, որ Հարավային Կովկասի երկրները խոցելի են, ինչը կարելի է վերացնել լուծելով առկա խնդիրները: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը եւս նույն կարծիքն ունի: «Ղարաբաղի այժմյան ստատուս-կվոն չի բխում ՀՀ շահերից` նա չի կարող հավերժ անորոշ մնալ»,-ասել է Պիտեր Սեմնեբին` ընդգծելով, որ Կովկասում որեւէ արդյունքի հասնելու համար ավել մեծ վստահություն է պետք:



Սեմնեբին ներկայացրել է նաեւ ԵՄ դիրքորոշումն առ այն, որ ՌԴ-ի կողմից Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչումից հետո ստեղծվեց մի նախադեպ, որը բարդացնում է ղարաբաղյան խնդրի լուծումը, հայտարարելով, որ «հարկավոր չէ չափազանցնել կապը այդ հակամարտությունների միջեւ: Անշուշտ, մեզ համար խնդրահարույց է եւ անընդունելի, որ ՌԴ-ն ճանաչեց այդ տարածքները: Եվ դեռ բարդ բանակցություններ են լինելու, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ, այդ թեմայի շուրջ»` հավելելով, որ ԵՄ-ն ու ՌԴ-ն ունեն համատեղ առաջնայնություններ նաեւ այլ ուղղություններում, եւ տարաձայնությունները Վրաստանի հարցում չպետք է խոչընդոտեն այլ հակամարտությունների հաղթահարմանն ուղղված կողմերի աշխատանքին, գրում է «Կոմերսանտ» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---