Հայաստանի արտաքին պետական պարտքը մինչեւ 2010 թվականի ավարտը կկազմի 3,5 մլրդ դրամ10 նոյեմբերի 2009 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին պետական պարտքը մինչեւ 2010 թվականի ավարտը կկազմի 3,5 մլրդ դրամ: Այդ մասին նոյեմբերի 10-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը: Այս առնչությամբ նա հավելել է, որ մինչեւ 2008թ, վերջը ՀՀ պետպարտքը կազմում էր 1,5 մլրդ դրամ, մինչեւ 2009թ. ավարտը նրա չափերը մեծացան` կազմելով 3 մլրդ դրամ, իսկ 2010թ. ավարտին այն կկազմի 3,5 մլրդ դրամ: Բացի այդ, Գ.Մինասյանը հավելել է, որ միայն արտաքին պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ 2008-ին կազմել է 13 տոկոս, 2009-ին` 30 տոկոս, իսկ 2010-ին` կկազմի 41 տոկոս: Այս համատեքստում, նա նշել է, որ ըստ միջազգային նորմերի, երկրի պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ չպետք է գերազացի 50 տոկոսի ցուցանիշը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |