Հայաստանի «Եվրոպական շարժումը» այսուհետեւ սերտորեն կհամագործակցի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ10 նոյեմբերի 2009 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Եվրոպական Շարժումը այսուհետեւ սերտորեն կհամագործակցի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ: Հիմնադրամի կողմից տրամադրվող տեխնիկական եւ կառուցվածքային աջակցության միջոցներով Հայաստանի Եվրոպական Շարժումը ձեռք է բերում նոր գրասենյակ, ներգրավում է ընդլայնված աշխատակազմ եւ տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան կազմակերպությանը առաջիկա տարիների ընթացքում առավել ակտիվորեն գործել Հայաստան - Եվրոպա ինտեգրման տիրույթում:«Հայաստանյան հասարակական կազմակերպությունները հիմնականում ստանում են օտարերկրյա հիմնադրամների եւ պետությունների աջակցությունը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը այն բացառիկ օրինակներից է, երբ տեղական հիմնադրամը աջակցում է տեղական հասարակական կազմակերպությանը: Այս համագործակցությունը կխթանի նախ եւ առաջ մեր պետության ԵՄ անդամակցության հեռանկարները, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը»,- նշում է Հայաստանի Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |