ԼԻբանանի նոր կառավարությունում կա ծագումով հայ երկու նախարար

PanARMENIAN.Net - Լիբանանի կառավարույան ձեւաւրոման աշխատանքները տեւեցին 4 ամիս եւ 12 oր: Այս երկարատեւ քաղաքական ոդիսականը նշում է իբրեւ երեւույթ, որ Լիբանանի քաղաքական կյանքը Հայտնված էր ճգնաժամի մեջ։ Փաստորեն ամիսներ շարունակ երկիրը շարունակվում էր կառավարվել ընթացավարտ կառավարությամբ, որ լիազորված չէր նոր որոշումներ կայացնելու եւ տանում էր ընթացիկ աշխատանքները։ Մինչդեռ դեպի համալիբանյան համաձայնության գնացող Լիբանանին պետք էր շտապ ձեւավորել ազգային միասնականության կառավարություն, որտեղ համատեղված լինեին երկրի քաղաքական դաշտի բոլոր բաղադրիչները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Ազգակ» բեյրութական թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը:



Քիչ չէ թիվը քաղաքական մեկնաբանների, ովքեր կառավարության կազմությունը կապում են արտաքին եւ շրջանային ուժերի միջպետական հարաբերություններով: Եվ այստեղ որոշադրիդ դերակատարություն ունեն ինչպես Սիրիան, այնպես էլ Իրանն ու Սեուտական արաբիան: Թուում է, որ այս հարթությունների վրա գոյացել է ընդհանուր համաձայնութիւն Լիբանանում ազգային միության կառավարութիւն կազմելու։ Ակներեւ է որ այս կառավարությունում ներկայացված են երկրի հիմնական քաղաքական ուժերն ու հոսանքները։

Նոր կառավարությունում կան երկու հայ նախարար։ Հարգուած է լիարժեք լիբանանահայ համայնքի վերապահված չափաբաժինը։ 30 հոգիանոց կառավարությունում լիբանանահայ համայնքը ներկայացված է երկու հայ նախարարով։ Աբրահամ Տէտէեանը ստանձնած է ճարտարարվեստի նախարարի պաշտոնը եւ Ժան Օղասափեանը՝ պետական նախարարի։Քաղաքական գնահատականների գերակշիռ մասը խոսում է ինչպես ներլիբանանեան, այնպես էլ Լիբանան եւ շրջանային երկիրներ հարաբերությունների նոր էջ բանալու եւ ընդհանուր համագործակցության նոր ուղիների որդեգրման հնարավորությունների բարձրացման մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---