«Հատիս» բասկետբոլի ակումբն արդեն ունի իր օրհներգն ու մարզահագուստը10 նոյեմբերի 2009 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի «Հատիս» ակումբն արդեն ունի իր օրհներգն ու մարզահագուստը: Օրհներգի խոսքերն ու երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը: Երգը կատարել են երգիչներ Ռազմիկ Ամյանը, Արամեն, Արամոն եւ Ավո Խալաթյանը: Տեսահոլովակը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ: «Օրհներգի համարմենք ընտրեցինք այնպիսի երաժշտություն, որը տոգորված է հայկական ոգով եւ կարող է միավորել հայերին: Տեսահոլովակում կլինեն նաեւ ազգային տարրեր»,-ասել է «Հատիսի» հասարակայնության հետ կապերի տնօրեն Արտյոմ Հակոբյանը: Օրհներգից բացի նոյեմբերի 10-ին ներկայացվեց նաեւ ակումբի մարզահագուստը: Իր առաջին խաղը Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում «Հատիսը» կանցկացնի նոյեմբերի 12-ին Աթենքում` «Պանատինայկոսի» հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |