«Freie Universitat Berlin» համեմատական լեզվաբանության ամբիոնին կից հայագիտության բաժինը չի փակվի10 նոյեմբերի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Այս տարի առաջին անգամ պետբյուջեից միջոցներ կհատկացվեն «Freie Universitat Berlin» բեռլինյան համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ամբիոնին կից հայագիտության բաժինը պահպանելու համար»,- նոյեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Նրա խոսքով, այդ բաժինը եվրոպական երկրներում հայագիտության ամենակարեւոր եւ խոշոր կենտրոններից մեկն էր եւ փակման եզրին էր հայտնվել: «Մենք հնարավորություն ունեինք, բյուջեից գումար հատկացնելով, փրկել եւ պահպանել հայագիտության կենտրոնը «Freie Universitat Berlin»-ում, որը Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկն է»,- նշել է Աշոտյանը: Ինչպես հաղորդել է այդ բաժնի ղեկավար Ժիրայր Քոչարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, «Հայագիտության ամբիոնի փակման մասին փաստաթուղթն արդեն պատրաստ էր եւ ինձ էր հանձնվել «Freie Universitat Berlin» բեռլինյան համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչի անունից»: Նրա խոսքով, ամեն տարի բաժնի գործունեության համար անհրաժեշտ է 48 հազ. եվրո, գումարի կեսը` 24 հազ. եվրոն, պատրաստ է ապահովել «Freie Universitat Berlin»-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |