Հովհաննես Հունանյան. Ոստիկանի աշխատանքի արդյունավետության գնահատականը տալիս է հասարակությունը10 նոյեմբերի 2009 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին ՀՀ Ոստիկանական ակադեմիայում կայացավ Ոստիկանության վետերանների խորհրդի անդամների հանդիպումն ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ, որին ներկա էին նաեւ Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, ՀՀ Ոստիկանական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը եւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ:Իր ելույթում Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, շնորհավորելով բոլոր վետերաններին նախկինում նոյեմբերի 10-ին նշվող Ոստիկանի օրվա առթիվ, նշեց, որ հենց ոստիկանությունն է ապահովում երկրում հասարակական կարգն ու կայունությունը, պաշտպանում մարդու իրավունքները: Հունանյանն ընդգծեց, որ ոստիկանը մասնագիտական պարտավորությունների կատարման ժամանակ պետք է անաչառ լինի, ինչի գնահատականը տալիս է հասարակայնությունը: Նա նկատեց նաեւ, որ ոստիկանության ավագ ու կրտսեր սերունդների միջեւ նման հանդիպումները պարբերական կդառնան, քանի որ դա փորձի փոխանակման լավ առիթ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |