ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 5 տոկոս10 նոյեմբերի 2009 - 18:50 AMT PanARMENIAN.Net - 2009 թ. նոյեմբերի 10-ի նիստում Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5.00%:2009 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%: ԿԲ խորհուրդըփաստեց, որ ընթացիկժամանակահատվածում գնաճիվարքագիծըեւմակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են եղել ԿԲ-իկանխատեսումներին: Արտաքինմիջավայրից շարունակել են փոխանցվել չափավոր գնաճային ճնշումներ` պայմանավորվելով հանքահումքային եւ որոշ պարենային ապրանքների միջազգային գների աճի միտումներով: Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, պահպանել են ներքին գնաճային միջավայրի ակտիվությունը: Խորհուրդը գտնում է, որ վերոնշյալ զարգացումների շարունակման հեռանկարի պայմաններում տոկոսադրույքի գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |