Դատարանը արգելել է բոլոր տպարաններին տպագրել «Չորրորդ իշխանություն» թերթը

PanARMENIAN.Net - «Գինդ» տպարանը դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Օգոստոս» ԲԲԸ-ի, որն իրականացնում էր «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրությունը, պարտքերը չմարելու հայցով: Բայց անսպասելիորեն «Գինդ» տպարանը հանդես է գալիս միջնորդությամբ` «Օգոստոս» գործակալությանը արգելելու «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրությամբ զբաղվել, որն էլ դատարանը բավարարել է, - PanARMENIAN.Net -ի թղթակցին նոյեմբերի 10-ին հաղորդեց «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Թագուհի Թովմասյանը:



Թովմասյանի խոսքերով, դատարանի վճռից հետո, թերթի տպագրությամբ սկսեց զբաղվել մեկ այլ կազմակերպություն` «Կողմնակի անձանց մ», որի դեմ «Գինդ» տպագրատունը նույնպես հայց էր ներկայացրել, որով պահանջում էր բոլոր տպարաններին արգելել «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրումը: « Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այս հայցը նույնպես բավարարել է եւ ընդունել է միջանկյալ որոշում` հօգուտ «Գինդ» տպարանի:



«Մեր թերթի հրապարակումը շարունակելու համար մենք փոխել ենք լոգոն եւ այսուհետեւ լույս է տեսնելու «Չորրորդ ինքնիշխանություն» անվանումով», - ասաց Թագուհի Թովմասյանը:



Նա նաեւ հաղորդեց, որ «Չորրորդ իշխանություն» թերթի վերաբերյալ դատական գործը շարունակվում է, եւ նոյեմբերի 11-ին նույնպես նախատեսված է դատական նիստ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---