Analitika.at.ua ղեկավար Մարատ Հակոբյանին ՀՀ Սփյուռքի նախարարության Պատվոգիր է հանձնվել

PanARMENIAN.Net - Այսօր Կիեւում` Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը, կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության Պատվոգրի պաշտոնական հանձնումը Analitika.at.ua տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Analitika.at.ua ՏՎԿ-ից, պատվոգիրը հանձնեց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Խաչատրյանը:



Դեսպանը նշեց այն ուրախալի փաստը, որ Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ըստ արժանվույն է գնահատում Ուկրաինայի հայկական տեղեկատվական ռեսուրսի աշխատանքը: Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ հայ-ուկրաինական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, եւ որ իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանում է անհրաժեշտ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---