ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ռազմական համագործակցության հայեցակարգին մինչեւ 2015թ. ժամանակահատվածի համար

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները Դուշանբեում կայացած հանդիպմանը հավանություն են տվել ռազմական համագործակցության հայեցակարգին մինչեւ 2015թ. ժամանակահատվածի համար:

Պաշտպանության նախարարների խորհրդի 57-րդ նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները:



Հաստատվել են նաեւ մինչեւ 2015թ. ԱՊՀ մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զարգացման հիմնական ուղղությունները: Ըստ օրակարգի, քննարկվել է ԱՊՀ ՊՆ բազմակող ինտեգրմանն առնչվող շուրջ 20 հարց:



Նիստում քննարկվել են ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների իրազեկման մարմինների համագործակցության ուղիները:



Նիստի մասնակիցները քննարկել են Մեծ Հայրենական պատերազմի 65-ամյակի տոնակատարության նախապատրաստման հարցերը: Որոշվել է 2010թ. անցկացնել ԱՊՀ մասնակից երկրների բանակների VII սպարտակիադան, ինչպես նաեւ միջազգային մրցույթ ԱՊՀ երկրների ռազմական ԶԼՄ-ների Մեծ Հաղթանակի հոբելյանին նվիրված լավագույն լրագրողական ստեղծագործության համար:

ԱՊՀ ՊՆԽ հաջորդ նիստը տեղի կունենա 2010թ. ապրիլի 17-ին Մոսկվայում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---