2032 թ-ն նախատեսվում է հասցնել Սեւանի մակարդակը ծովի մակերեսից 1905 մետր բացարձակ մակարդակի10 նոյեմբերի 2009 - 21:21 AMT PanARMENIAN.Net - «Մեր կոմիտեն կազմել է ծրագիր, որը ներառում է Սեւանի ութ հիմնական խնդիրների առաջարկությունները, եւ որը մենք պատրաստվում ենք ուղարկել կառավարական քննարկումներին», - հայտարարել է նոյեմբերի 10 կայացած մամլո ասուլիսում Հայաստանի նախագահին կից Սեւանա լճի խնդիրների կոմիտեի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:Նա մանրամասն ներկայացրեց որոշ խնդիրները, որոնք ի հայտ կգան Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման ծովի մակերեսից 1905 մետր բացարձակ մակարդակի դեպքում: Նախատեսված ծրագրով, բուն ջրի մակարդակը կկազմի ծովի մակերեսից 1903.5 մետր: Մնացած 1.5 մետրը կկազմի ալիքի բարձրությունը: Ներկայումս լճի ջրի մակարդակը 1899.30 մետր է: Ջրի մակարդակի բարձրացման ընթացքում ջրածածկ կլինեն 1697 շենք եւ շինություն, որոնցից պաշտոնապես գրանցված է միայն 481, իսկ մնացած 1216 ` ապօրինի են: Ջրի տակ կանցնեն նաեւ 806 միավորված հողային տարածք, որոնցից օրինական գրանցված են 699: 699 տարածքներից միայն 11 %-ն է օրինական կառուցապատված: Ջրով կծածկվի ճանապարհի 15 կմ: Ճանապարհները կամ կտեղափոխվեն, կամ էլ կվերակառուցվեն: Այդ նպատակների համար ծախսերը կկազմեն 4.2 մլրդ դրամ: Մասնավորապես, կիրականացվեն մայրուղու բարձրացման աշխատանքներ Սեւան-Գավառ Լճաշեն գյուղի հատվածում: Ջրածածկ են լինելու 7 կմ ջրագծեր, որոնց ծախսերը կկազմեն 760 մլն դրամ, եւ 4 պոմպակայաններ, որոնց ծախսերը կկազմեն 1.1 մլրդ դրամ (այդ գումարները կհատկացվեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով): Ջրածածկ են լինելու 18 կմ էլեկտրահաղորդման գծեր եւ 35 ենթակայաններ, որոնք «ՀայՌուսգազարդի» եւ մասնավոր սեփականատերերի սեփականությունն են: Նաեւ անհրաժեշտ կլինի տեղափոխել տարբեր հզորությունների 19 կմ գազատարներ, ինչի համար կծախսվի 1.8 մլրդ դրամ: Կոմիտեն առաջարկում է պետբյուջեից միջոցներ վերցնել ճանապարհների կառուցման եւ անտառածածկ տարածքներից ափամերձ տարածքները մաքրելու համար: Իսկ մնացած ծախսերի մասը ծածկել սեփականատերերի միջոցներով: Վլադիմիր Մովսիսյանը նշել է նաեւ, որ Սեւանա լճի ջրի մակարդակը կբարձրանա մինչեւ1905 մետր 2032 թ-ն: Տարեկան ջրի մակարդակը պետք է բարձրանա մոտավորապես 20 սմ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |