Հայաստանի տրանսպորտի նախարարությունը չի մասնակցում «Կազբեկ-Վերին Լարս» հսկիչ -անցագրային կետի բացման բանակցություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել «Կազբեկ-Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի բացումն ու ՌԴ եւ Վրաստանի միջեւ գոյություն չունեցող դիվանագիտական հարաբերությունները:



«Այդ հարցի վերաբերյալ ես չեմ կարող որեւէ պաշտոնական տեղեկություն կամ որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ այն Ռուսաստանի եւ Վրաստանի լուծելու հարցն է», - հայտնեց նա Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:



Նախարարն ավելացրեց, որ նախարարության մակարդակով չի ստեղծվել համապատասխան գերատեսչություն, որն զբաղվեր այդ բանակցություններով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---