Երեւանում կրկին ծառեր են հատում

PanARMENIAN.Net - Կրկին Երեւանում ծառ են կտրում, հաղորդում է «ԷկոԼուրը», վկայակոչելով Հայաստանի մայրաքաղաքի զանազան հատվածների բնակիչների հայտարարությունները: «Դա հանցագործություն է: Ծառերը չեն կարողանում նորմալ զարգանալ: Հզոր արմատային համակարգը զրկվում է տերեւներից, խախտվում է ծառի սնուցման հավասարակշռությունը: Արդյունքում ծառը փորձում է կենդանի մնալ, բայց հնարավոր է չկարողանա հաղթահարել դիսբալանսը եւ կարող է նույնիսկ մահանալ»,- ասում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսիսյանը:





Կտրուկ նվազում է քաղաքի կանաչ զանգվածը, որը պաշտպանում է տրանսպորտի թունավոր արտանետումներից եւ փոշուց:Կանաչ Երեւանին նվիրված տարբեր հանդիպումների եւ միջոցառումների ժամանակ էկոլոգները բազմիցս կարծիք են հայտնել, որ խորը էտման իրական պատճառն այն է, որպեսզի տարածք ազատվի գովազդային վահանակների համար, որոնք Երեւանում լիքն են: Սակայն, պաշտոնական մակարդակով այդ կարծիքը բազմիցս հերքվել է:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---