2020 թ-ն հեռուստատեսությունը այլեվս չի հետաքրքրի մարդկանց11 նոյեմբերի 2009 - 17:48 AMT PanARMENIAN.Net - New-York Times 70% նյութերը այլ գործակալությունների ձեւափոխված նյութերն են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ուկրաինացի պրոֆեսոր, կոմունիկացիոն տեխնոլոգիաների փորձագետ Գեորգի Պոչեպցովը: Նրա խոսքերով, թերթերը չեն հետաքրքրուն մարդկանց. Ամեն օր կրճատվում է նրանց տպաքանակը: «80-90 թթ. սերնդի համար թերթը հետաքրքիր չէ, 2020 թ-ն հեռուստատեսությունը եւս կզիջի իր տեղը: Եվ եթե չլինի հեռուստատեսություն, ապա մեզ սպասում է մի քիչ անհասկանալի աշխարհ», - ընդգծել է նա:Նա նաեւ ասել է, որ տեղեկատվական գործակալությունները չեն կարող պաշտպանել իրենց հեղինակային իրավունքը, քանի, որ ինտերնետը իրավական դաշտից դուրս է, սակայն որոշ երկրներ փորձում են պայքարել այդ բանի դեմ: Ուկրաինացի պրոֆեսորը նշել է, որ բացասական է վերաբերվում նեյրոլիննգվիստիկական ծրագրավորմանը, եւ ավելացրել, որ չունի ոչ մի հստակ օրինակ, որը ապացուցել այդ մեխանիզմի գործուն լինելը: Գեորգի Պոչեպցովը ավելի քան 50 գրքերի հեղինակ է տեղեկատվական պատերազմների եւ կոմունիկացիոն տեսությունների վերաբերյալ: Հայաստան նա հրավիրվել էր ՀՀ նախագահի վարչակազմին կից տեղեկատվական եւ հասարակության հետ կապերի կենտրոնի եւ Հայկական հասարակության հետ կապերի ասոցիացիայի կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |