Ջոն ՄըքՔեյնը հավատում է, որ հայերը Ցեղասպանության են ենթարկվել11 նոյեմբերի 2009 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր, հանրապետական Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է, որ բավականաչափ փաստաթղթեր գոյություն ունեն, որոնք վկայում են հայ ժողովրդի Ցեղասպանության մասին: «Ես հավատում եմ, որ հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանություն է իրագործվել, եւ գտնում եմ, որ բավականաչափ փաստաթղթեր գոյություն ունեն, որոնք վկայում են հայ ժողովրդի Ցեղասպանության մասին: Թուրքրերը, եւ մասնավորապես, հայերը, չեն կարողանա մոռանալ անցյալը»,-ասել է ամերիկացի սենատորը: Ջոն ՄըքՔեյնը նշել է նաեւ, որ հենց այդ պատճառով է նա հասկանում աստիճանաբար Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի ջանքերը: «Մենք վկաներն ենք զգալի առաջընթացի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Առաջին անգամ կողմերը քայլեր են կատարում նույն ուղղությամբ»,-ասել է սենատորը: Այնուամենայնիվ, սենատորը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչու իր 2008թ.նախագահության համար իր նախընտրական արշավի ընթացքում նա չի բնութագրել 1915թ. իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Իր նախընտրական արշավի ժամանակ ՄըքՔեյնը դիմել է Արիզոնա նահանգի հայ համայնքին` աջակցություն խնդրելով հայ ընտրողներից: Ելույթ ունենալով Արիզոնայում, նա բարձր է գնահատել հայերի ավանդը ամերիկյան հանրության կյանքում, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին Իրաքում եւ Աֆղանստանում, սակայն չկարողացավ ներկայացնել իր դիրքորոշումը ԱՄՆ հայ համայնքի շահերի վերաբերյալ: Բացի այդ, Ջոն ՄըքՔեյնը լռություն է պահպանել ԼՂՀ-ի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հարցում: Ավելին, գործնականում ԱՄՆ Կոնգրեսում նրա աշխատանքի ողջ շրջանում սենատորը կամ դեմ է հանդես եկել, կամ չեզոք դիրք է գրավել ամերիկահայերին հուզող հարցերում: 2007թ. հոկտեմբերին նա դեմ հանդես եկավ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 1999թ. ՄըքՔեյնը դեմ քվեարկեց Ադրբեջանին Հայաստանի ու ԼՂՀ հանդեպ նրա թշնամական վերաբերմունքի համար ամերիկյան օգնության սահմանափակման վերաբերյալ օրինագծին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |