Հայաստանում երթուղային տաքսիներով երթեւեկելու վարձը չի բարձրանա11 նոյեմբերի 2009 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական ոչ մի հիմնավորում չկա երթուղային տաքսիներով երթեւեկելու վարձը բարձրացնելու համար, հայտարարել է Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ընթացիկ տարում ուղեւորափոխադրման 18 ընկերություններ դիմել են նախարարությանը` խնդրելով բարձրացնել ուղեւորափոխադրման վարձը, քանի որ նրանց հաշվարկները ցույց են տալիս, որ վարձավճարները չեն համապատասխանում շուկայում գոյություն ունեցող գներին:Իր հերթին նախարարության ներկայացուցիչները պահանջել են նրանցից, որպեսզի ներկայացնեն ուղեւորների փոխադրման համար վարձավճարները բարձրացնելու տնտեսական հիմնավորումներ: «Այդ 18 ներկայացուցիչներից ոչ մեկը չներկայացրեց համապատասխան հիմնավորում: Այդ պատճառով վարձավճարները չեն բարձրանալու, առավել եւս, որ դրա անհրաժեշտությունը չկա տնտեսական տեսանկյունից», - ասաց Սարգսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |