Շեւկեթ Շայդուլին. Ազգային ընկերության կարգավիճակը չափազանց կարեւոր է ՀԿԵՈւ-ի համար12 նոյեմբերի 2009 - 13:33 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ կառավարությանը` առաջարկելով ամրագրել ընկերության ազգային կարգավիճակը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: «Հայաստանի ազգային տրանսպորտային ընկերության կարգավիճակ ստանալու դեպքում, «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն իրավունք կստանա անդամակցել միջազգային տրանսպորտային-լոգիստիկ կազմակերպություններին, ինչը հնարավորություն կտա հավասար իրավունքներով համագործակցել հարեւան երկրների երակթուղային ընկերությունների հետ: Դա թույլ կտա նաեւ առաջ մղել Հայաստանի շահերը այդ կազմակերպություններում եւ առավել հետաքրքիր դառնալ ներդրումների առումով»,-հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը: Նա նաեւ նշել է, որ միջազգային իրադարձությունների բուռն զարգացումը Հարավային Կովկասում, հատկապես սահմանների բացման հետ կապված, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու հնարավոր կառուցումը արմատապես կարող են փոխել Հայաստանի ողջ տնտեսության ներքին ու արտաքին միջավայրը, այդ թվում նաեւ երկաթուղու դերը երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում: «Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանի երկաթուղին պետք է դիտարկել որպես տարանցիկ օղակ Եվրոպա-Ասիա եւ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքներում: Մեզ իրատեսական է թվում, որ երկաթուղին կարող է լոկոմոտիվի դեր խաղալ տնտեսության այլ ոլորտները միջազգայի շուկա դուրս բերելու հարցում: Այդ խնդիրների լուծմանը կարելի է հասնել միայն ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ»,-ասել է Շայդուլինը: Ազգային ընկերության կարգավիճակի ստացման հարցը ՀԿԵՈւ ղեկավարն արծարծել է նաեւ ՌԴ Դաշնային Ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին: Շայդուլինի առաջարկը ստացավ խորհրդարանականների բանավոր հավանությունը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնակությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն փոխանցվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն կառավարման: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` եւս 10 տարի այն երկարացնելու իրավունքով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |