Միջազգային հետախուզության մեջ գտնվում է 256 Հայաստանի քաղաքացի

PanARMENIAN.Net - «ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի հիմնական խնդիրներն են` ոստիկանական ծառայություններին եւ ազգային իրավապահ այլ մարմիններին առավելագույնս ապահովել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության տրամադրության տակ առկա տեղեկատվությամբ, արագ եւ արդյունավետ կապ հաստատել Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ` օպերատիվ տեղեկատվությունը փոխանակելու եւ իրացնելու նպատակով», - հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը:



Նրա խոսքերով, Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ունի կապեր կազմակերպության բոլոր 188 անդամների հետ եւ ակտիվ համագործակցում է եվրոպական երկրների հետ, այդ թվում նաեւ Ռուսաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի, ՄԱԷ հետ:



Նա հայտարարել է, որ իրականացված աշխատանքների եւ օպերատիվ միջոցառումների շնորհիվ 2009 թ-ի 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 21, ձերբակալվել 20, էքստրադիցիայի ենթարկվել է 8 հետախուզվող անձ: «Ներկայումս միջազգային հետախուզության մեջ գտնվում է 256 Հայաստանի քաղաքացի», - հաղորդել է Վարդան Եղիազարյանը:



Նա նշել է, որ միջազգային հետախուզությունը հայտարարվում է այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են ծանր հանցագործություններ «սակայն միայն այն դեպքում, երբ սպառված է ներքին եւ ԱՊՀ շրջանակներում հետախուզության միջոցները»: Խոսելով հանցագործությունների հայտնաբերման միտումների մասին, որոնք գտնվում են միջազգային հետախուզության մեջ, նա ասել է, որ նշմարվում է դրական տեղաշարժ, հայտնաբերված հանցագործությունների թիվը աճել է 40%:



Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, արդյո՞ք Հայաստանի Ինտերպոլի ուշադրության տակ է գտնվում հայ որբերի ճակատագիրը արտասահմանում, նա պատասխանել է, որ այս տարի Հայաստանի ԱԳՆ-ն եւ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության վարչության հետ համատեղ ստուգվել է 36 հայ որբերի դրությունը (ԱՄՆ, Ֆրանսիա): «Մեր ստուգումների արդյունքները ցույց տվեցին, որ երեխաները գտնվում են լավ ձեռքերում, եւ անհանգստության համար պատճառ չկա», - ասել է Եղիազարյանը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---