ԱՄՀ-ն Հայաստանի կառավարությանը հերթական տրանշն է հատկացրել12 նոյեմբերի 2009 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հաստատեց Հայաստանին տրամադրվող վարկի շրջանակներում $60 մլն-ի չափով հերթական տրանշը, որն արդեն տրամադրվել է ՀՀ Կենտրոնական բանկին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը:Նրա խոսքով, այդ գումարը ԿԲ-ին հատկացվել է, որպեսզի համալրի միջազգային պահեստները: Նա նշեց նաեւ, որ ԱՄՀ-ն վարկից բացի Հայաստանին մոտ $480 մլն է հատկացրել: Ընդհանուր գումարը, որը պետք է տրամադրվի Հայաստանին, կազմում է $820 մլն, որոնցից $480 միլիոնն արդեն տրամադրվել է: «Մնացած գումարը կհատկացվի հաջորդ տարվա եւ 2011 թվականի առաջին կեսի ընթացքում, եթե, իհարկե, ՀՀ կառավարությունը պահպանի ԱՄՀ պայմանները»,- ընդգծեց Նինկե Օմեսը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյան․ ՀՀ կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է Ուիքերն ասել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պատրաստ են նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին Աբխազիան բողոք է հայտնել Վրաստանում Միրզոյանի հայտարարությունների վերաբերյալ Աբխազիայի ԱԳՆ–ն հույս է հայտնել, որ «Հայաստանի ղեկավարությունը առաջիկայում ճիշտ հետևություններ կանի և կփոխի իր դիրքորոշումը» Գալուզին․ Դեսպանի հարցը ՀՀ իրավասությունն է, Մոսկվային բավարարում է ներկայիս դեսպանի աշխատանքը «Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա Հունգարիայի վարչապետը Շուշի կայցելի Էրդողանը չեղարկել է իր այցը Շուշի՝ փոխարենը նա Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը Բեռլինում |