Վարդան Այվազյան . «Հայաստանի 2010 թ. պետբյուջեն իրավիճակային է»

PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը իրավիճակային է: Այն համապատասխանում է Հայաստանում տիրող իրավիճակին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբավորման պատգամավոր Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով, 2010 թ. բյուջեի ամբողջ կառուցվածքը չի տարբերվում 2009 թ. պետբյուջեի կառուցվածքից: «Բյուջեի եկամուտի մասում նկատվում է անկում, ինչը, բնականաբար, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունք է», - ասաց խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը:



Ինչպես նշեց Այվազյանը, սոցիալական ոլորտի հիմնական ուղղություններում կրճատումներ չեն լինի, եւ չափաբաժինները պահպանված են: Նա նաեւ հավատացրեց, որ կառավարությունը հնարավորինս փորձել է պահպանել հայտարարված քաղաքականությունը բյուջեում, եւ պատասխանատվության աստիճանը` սոցիալական ոլորտում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---