«Ժառանգության» պատգամավորն անհանգստացած է 2010թ. Հայաստանի պաշտպանության համար ծախսերի կրճատմամբ12 նոյեմբերի 2009 - 17:25 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի Հայաստանի պետբյուջեի օրինագիծը ոչ մի կապ չունի երկրի շարքային քաղաքացիների հետ: Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, պետբյուջեի օրինագիծը սոցիալական ոլորտում ծախսերի կրճատում է ենթադրում: Բացի դրանից, «Ժառանգության» պատգամավորն անհանգստություն հայտնեց 2010թ. Հայաստանի պաշտպանության համար ծախսերի կրճատման եւ հասարակական կարգի ապահովման համար ծախսերի ավելացման առիթով: «Պետբյուջեով 2010 թվականին ծրագրվում է ՀՀ Պաշտպանության նախարարության 116 միլիարդ դրամ հատկացնել: 2009թ. այդ ցուցանիշը կազմում էր 146 միլիարդ դրամ: Իրադարձությունների ներկայիս զարգացման պայմաններում անվտանգության հարցերին հարկավոր է ավելի շատ ուշադրություն հատկացնել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ երկրի պետբյուջեն պետք է արտացոլի այն քաղաքականությունը, որը դրական արդյունքների կհանգեցնի: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |