Համահայկական բանկը կարող է դառնալ Հայաստանի մրցակցային առավելությունը12 նոյեմբերի 2009 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Համահայկական բանկը կարող է դառնալ Հայաստանի մրցակցային առավելությունը, գտնում է «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Ըստ նրա, Համահայկական բանկի ստեղծման գաղափարը շատ հավակնոտ եւ արտասովոր նախագիծ է, քանի որ նմանը չունի: «Դրանում է նրա գրավչությունը, դրանում է մեր մրցակցային առավելությունը` հայոց աշխարհը եւ նրա ֆինանսական ցանցը կառուցելու փորձը, որը կաշխատի բոլորովին այլ ձեւաչափով»,-ասել է նա: Ըստ Ռ.Վարդանյանի, սա շատ հետաքրքիր նախագիծ է, որտեղ կան որոշակի ռիսկեր եւ մարտահրավերներ, «այնուամենայնիվ, այն պետք է հասկանալ, կառուցելու համար»: Միեւնույն ժամանակ Վարդանյանը հավելել է, որ Ամերիաբանկը դեռեւս պատրաստ չէ ֆինանսապես մասնակցել Համահայկական բանկի կայացմանը, քանի որ հիմնական դրամական միջոցները ներդրվել են սեփական բանկի զարգացման մեջ: 2009թ. հունվարի 19-ին ՀՀ նախագահը մի շարք օրենքներ ստորագրեց, այդ թվում նաեւ Համահայկական բանկի ստեղծման մասին: Խորհրդարանն այդ օրենքը ընդունեց դեկտեմբերի 26-ին: Ինչպես հայտարարեց, ներկայացնելով օրինագիծը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Համահայկական բանկը, որը կսկսի գործել 2009թ., բաց բաժնետիրական ընկերություն է, իսկ հիմնադիրը ԿԲ-ն է կամ Հայաստանի Հանրապետությունը: Ըստ նրա, բանկի ստեղծման հիմնական նպատակն է աջակցել հզոր, մրցունակ եւ հայության ներուժի վրա հիմնված ուժի համաշխարհային շուկայում: Ջավադյանը նշել է, որ բանկը արտոնագիր է ստացել եւ կիրականացնի բոլոր գործողությունները, որոնք բնորոշ են բանկային համակարգին: «Բանկի կապիտալի չափը պետք է գերազանցի այս պահին Հայաստանում գործող բոլոր առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալը»,-ասել է Ջավադյանը: Ըստ նրա, բանկի բիզնես-ծրագրում կապիտալի չափը նշված է ԱՄՆ 100 մլն դոլարի չափով (30 մլրդ դրամ): Ըստ նրա, 6 մլրդ դրամ կներդնի պետությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |