ՀՅԴ-ն պատրաստվում է պատասխանել Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը13 նոյեմբերի 2009 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն դեռ կպատասխանի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: «Իր ելույթում Լ.Տեր-Պետրոսյանը որպես թիրախ ընտրել է ՀՅԴ-ն ու «Հայ դատը»: «Հայ դատի» գաղափարախոսությունը այլընտրանք չունի»,-ասել է ՀՅԴ պատգամավորը: Նրա խոսքերով, ՀՀ առաջին նախագահի հայտարարությունը ՀՀ իշխանությունների հետ գործարքի հրավեր է: Ինչպես նշել է Արծվիկ Մինասյանը, այդ քայլով Լեւոն Տեր-Պետրոսյանը ձգտում է թուլացնել Հայաստանի ընդդիմադիր դաշտը եւ ամրացնել երկի ղեկավարության դիրքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, հայ խորհրդարանականները չեն համաձայնվել այն տարածված կարծիքի հետ, թե գործընթացում դադար է նկատվում: «Հնարավոր է, որ գործընթացը դանդաղել է, սակայն դա միայն առաջին հայացքից»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը` հավելելով, որ կուսակցությունն ակտիվ աշխատանք է տանում Հայաստանի մարզերում` հայ-թուրքական երկխոսության մասին երկրի բնակչությանը առավելագույնս տեղեկացնելու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |