Էդուարդ Աբրահամյան. ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխությունը իրական չէ13 նոյեմբերի 2009 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Չնայած այն բանի, որ Բաքուն շատ կցանկանար տեսնել իր «մեծ եղբորը» ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերում, տվյալ սցենարի իրագործումը իրական չէ», - հայտարարել է PanARMENIAN.Net ին Հայաստանի նոր պահպանողական շարժման (ՀՆՊՇ) Էդուարդ Աբրահամյանը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխությունը կախված է ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ հայկական կողմից: Նրա խոսքերով, այդ բանը չեն կարող չհասկանալ նաեւ Անկարայում: «Հենց այդ պատճառով Թուրքիայի իշխանությունները փորձում են լուծել ղարաբաղյան հակամարտությունը շրջանցող ճանապարհներով, որից մեկը կապված է Թուրքիայի նոր քաղաքականության հետ, որը ուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, ինչի մասին բավականին մանրամասն արտահայտվեց այն ուժերի կողմից, որոնք մտահոգված են Հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությամբ», - ընդգծել է Աբրահամյանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |