Ասոցատիվ համաձայնությունը լավ հիմք է ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության` «Արեւելյան գործընկերության» հարցերով հատուկ ներկայացուցիչ Օննո Հաննթինգին եւ Հայաստանում Նիդերլանդների դեսպան Փիթեր Յան Լանգենբերգին:



Զրուցակիցները քննարկել են «Արեւելյան գործընկերության» շրջանակում համագործակցության հեռանկարները: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, եւ որ ասոցացված համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման լավ հիմք է:



Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին, Արթուր Բաղդասարյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների ընթացքը: Օննո Հաննթինգը ողջունել է լայնածավալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը:



Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, կարեւորել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջեւ եւ սահմանի բացումը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման տեսակետից, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---