ԲԵՌԼԻՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆՎՈՒՄ Է ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՅ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸ

PanARMENIAN.Net - Բեռլինի վարչական դատարանում ընթանում են լսումներ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կալանավոր հայ քաղաքացիների Գերմանիայի կառավարությունից փոխհատուցում ստանալու իրավունքի ճանաչման վերաբերյալ: Դատարանոմ որպես պատասխանող կողմ են հանդես գալիս Գերմանիայի ֆինանսների նախարարությունը եւ «Հիշուղություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամը: Հայցը ներկայացրել է գերմանացի իրավաբան Ստեփան Թաշյանը, որը ներկայացնում է Հայաստանի քաղաքացիներ, նախկին խորհրդային ռազմագերիներ 82-ամյա Իշխան Մելքոնյանի եւ 79-ամյա Պարգեւ Զաքարյանի շահերը: Հիշեցնենք, որ 2000 թվականին Գերմանիայի կառավարությունը օրենք է ստորագրել «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամի միջոցով ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին աշխատավորներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Հայաստանում այդպիսիք շուրջ 2000 հոգի են:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---