Իրանի հանդեպ պատժամիջոցները երկարացվել են եւս մեկ տարով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն երկարաձգել է Իրանի հանդեպ պատժամիջոցների մասին փաստաթղթի ազդեցությունը: Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հասցեագրված նամակում, Իրանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները դեռեւս նորմալ հունի մեջ չեն ընկել եւ հենց այդ պատճառով նա որոշել է երկարացնել պատժամիջոցները եւս մեկ տարով, հաղորդում է Սպիտակ Տան մամլո ծառայությունը:



Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները ներմուծվել են դեռեւս 1979թ.: Իրանի հանդեպ բացի Վաշինգտոնի պատժամիջոցներից գործում են նաեւ միջազգային պատժամիջոցներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---