«Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովը կկայանա Բրյուսելում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-17-ը Բրյուսելում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովը, որին կմասնակցեն նախագծի մասնակից երկրների քաղաքացիական հասարակության եւ ՀԿ ներկայացուցիչները: Հանդիպումը կկայանա ԵՄ, Եվրահանձնաժողովի եւ սոցիալական ու տնտեսական հարցերով եվրոպական կոմիտեի նախագահության հովանու ներքո:



Հանդիպման շրջանակներում կքննարկվենյ «Արեւելյան գործընկերության» քաղաքականության հաստատված պլատֆորմները` ժողովրդական ղեկավարումը, տնտեսական ինտեգրացիան, շրջակա միջավայրը եւ էներգետիկ անվտանգությունը, մարդկանց միջեւ հաղորդակցությունը:



Համաժողովի հիմնական նպատակն աջակցությունն է «Արեւելյան գործընկերության» երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացմանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---