Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը քննադատում է 2010 թ. պետական բյուջեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ գնահատական է տվել ՀՀ «2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Հայտարարությամ մեջ նշվում է, որ այդ նախագծի ուսումնասիրությունը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին: Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը քննադատելով օրենքի նախագիծը, նշել է, որ նախարարների խորհրդի մեղավորության պատճառով Հայաստանի տնտեսությունը գտնվում է «տխուր» վիճակում` գրանցվել է ռեկորդային տնտեսական անկում:



ՀՌԱԿ հայտարարության մեջ խոսվում է նաեւ օրենքի նախագծի առանձին կետերի մասին: Նշվում է, որ ՀՀ կառավարության ձգտումը` նվազեցնել Հայաստանի կախվածությունը արտաքին ֆինանսական ռեսուրսներից, անիրական է, քանի որ ՀՀ արտաքին պարտքը գերազանցում է պետբյուջեն:



Կուսակցության կարծիքով, բյուջեի մասին օրենքի նախագիծը թերի է նաեւ նրանով, որ նրանում նշված են եկող տարվա կոնկրետ ծրագրեր առողջապահության եւ ֆինանսական բնագավառներին վերաբերող, սակայն նշված չեն դրանց հասնելու քայլերը: Ինչպես հայտնում են ՀՌԱԿ ներկայացուցիչները, նմանատիպ խնդիրներ կան նաեւ գյուղատնտեսության, էկոլոգիայի, էներգետիկայի եւ գիտության բնագավառներում:



Հայտարարության մեջ հատուկ ուշադրության է արժանացել ՀՀ «Գերշահույթի մասին» օրենքը, որի կառավարության կողմից մշակման մասին ոչինչ չի գրված: «Սա եւս մեկ անգամ փաստում է, որ վարչապետը օլիգոպոլ ու մոնոպոլ համակարգի գործակատարն է եւ նրա գործունեությունը աղերս չունի ՀՀ քաղաքացիների շահերի հետ», - ընդգծված է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---