Նյու Յորքում վախճանվել է հայտնի նկարիչ եւ գրականագետ Վագրիչ Բախչանյանը14 նոյեմբերի 2009 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում 72 տարեկան հասակում վախճանվել է հայտնի նկարիչ եւ գրականագետ Վագրիչ Բախչանյանը: Բախչանյանը ծվել է Խարկովում, որտեղ սովորել է տեղի դեկորատիվ արվեսռի ստուդիայում, ավանգարդիստ Վասիլի Երմիլովի մոտ: 1965թ. նա առաջին անգամ մասնակցեց ոչ պաշտոնական ցուցահանդեսի: Շուտով Բախչանյանը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ 1967-1974թթ. աշխատել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի երկիծական «12 աթոռ ակումբ» բաժնում Վլադիմիր Իվանովի, Իգոր Մակարովի եւ Վիտալի Պեսկովի հետ, հրապարակվել է «Գիտությունն ուժ է» եւ «Յունոստ» ամսագրերում: Նրա հորնած աֆորիզմներից շատերը բանահյուսության մաս են կազմել` «Մենք ծնվել ենք, որ կյանքի կոչենք Կաֆկային», «Արվեստը պատկանում է ժողվորդին եւ զոհեր է պահանջում», «Թեւերդ թափ տուր` փրկիր Ռուսաստանը», «Ողջ իշխանությունը` սոնետներին» եւ այլն: Բացի այդ, Բախչանյանն է հորինել «Լիմոնով» կեղծանունը իր ընկերոջ, գրող եւ բանաստեղծ Էդուարդ Սավենկոյի համար: 1974թ. նկարիչը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ շարունակեց ակտիվ աշխատել: Վերջին տարիներին նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Նյու Յորքում, Լաս Վեգասում, Կիեւում ու Վիեննայում, գրում է Լենտա.ռու-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |