Միջազգային հանրությունը մեղադրում է Ադրբեջանին ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու14 նոյեմբերի 2009 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները եւ մի շարք կառավարություններ, ներառյալ ԱՄՆ-ի վարչակազմը, քննադատեցին Ադրբեջանի իշխանությունների որոշումը` ձերբակալել երկու բլոգերի ընդդիմության ակտիվիստների: Նրանց մեղադրեցին խուլիգանության եւ թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:Ադրբեջանի դատարանը դատապարտեց Ադնան Գադջիզադեին երկուս ու կես տարվա եւ Էմին Աբդուլաեւին երկու տարվա բանտարկության Բաքվի ռեստորանում նախորդ տարվա ծեծկռտուքի համար: Երկու մեղադրյալները հայտարարեցին, որ ռեստորանում նրանց վրա հարձակվեցին քաղաքացիական հագուստներով երկու ոստիկան, իսկ ներկայացված մեղադրանքները պատճառ են հանդիսանում քաղաքական այլախոհության համար: Աբդուլաեւը եւ Գադջիզաձեն քննադատում էին Ադրբեջանի իշխանությունները երկրի հայտնի կայք էջերում: Բլոգերների ձերբակալումը կատարվեց նախագահ Իլհամ Ալիեւի հորինված մամլո ասուլիսի երգիծական պոստինգի ցուցադրության համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |