Արցախի համալսարանի 40-ամյակին Հայաստանից եւ Ռուսաստանից ժամանեցին ակադեմիկոսների եւ գիտնականների խումբ14 նոյեմբերի 2009 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի 40-ամյակի տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտժամանած մի խումբ գիտնականների եւ ակադեմիկոսների: Ողջունելով հյուրերին` երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նրանց ԼՂՀ Նախագահի հրավերն ընդունելու համար եւ նշել, որ այդ հրավերի նպատակը Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության նոր ծրագրի մշակումն է: Այդ համագործակցության շրջանակներում նախատեսվում է Հայաստանի գիտական ներուժի ներգրավմամբ հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրների հետազոտումն ու դրանց լուծման ուղիների մշակումը: Միաժամանակ Նախագահն ընդգծել է ծրագրի մանրակրկիտ պատրաստման եւ դրա հետեւողական իրագործման կարեւորությունը: Իրենց կողմից հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցություն ցուցաբերել ԼՂՀ հետագա զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Արցախի պետական համալսարանի եւ Հայաստանի մի շարք բուհերի ռեկտորներ, ակադեմիկոսներ, հաղորդում է ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |